ՀՀ ոստիկանությունն արձագանքել է համացանցում տարածված՝ «Սյունիքում ժողովուրդը ցանկացել է թշնամուն վռնդել մեր հողից, բայց զորքերը ջրցանով թույլ չեն տվել» մեկնաբանությունով տեսանյութին:

«Համացանցում տարածվում է ոստիկանության զորքերի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ կիրառվում է ջրցան։ Նշենք, որ տեսանյութը հին է և հատված է ոստիկանության զորքերի վարժանքներից»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության տեքստում։