Հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ հանդես էր եկել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Այսօր հայտնի դարձավ, որ հաջողվել է անհրաժեշտ ստորագրությունները հավաքել, և երեկոյան արտահերթ նիստը կկայանա։ Հիշեցնենք՝ մայիսի 12-ին ադրբեջանցի զինծառայողների 250 հոգանոց խումբը հատել էր ՀՀ պետական սահմանը և 3․5 կմ-ի չափով առաջացել։ Նույն օրը երեկոյան վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր այդ մասին։ Երեկ էլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ։