Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ ունեցած զրույցում չի քննարկել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի մասով Մոսկվայից օգնություն ստանալու հարցը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ Փաշինյանն օգնություն չի խնդրել, սակայն հայկական կողմը ծայրահեղ անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի մասով. «Նախագահ Պուտինը հատուկ նշել է, որ պետք է կատարել եռակողմ պայմանավորվածությունները: Առաջին հերթին դա վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը»: