Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում ցնծում են. դավաճան Նիկոլի թայֆան կպարզաբանի՞
Քիչ առաջ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ռուսաստանցի գեներալ Ռուստամ Մուրադովի ազերիների հետ վարած բանակցությունների արդյունքում վերջիններս հետ են քաշվելու մայիսի 12-ին Հայաստանի գրավված տարածքներից...


Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները սկսեցին տարածել տեղեկություններ, որ դրա դիմաց հայկական կողմը համաձայնել է ևս մեկ միջանցք տրամադրել Բաքվին՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ կապ հաստատելու համար, ինչպես նաև արդեն մեր լրատվականներից պարզվեց, որ ազերիները մնալու են Սև լճի մոտ և ունենալու են նույնքան հենակետ և զինվոր, որքան հայերը... Ստացվում է, ազերիներն ինչ-որ չափ հետ են քաշվելու, բայց մնալու են Հայաստանի տարածքում...


Գեղարքունիքի մարզի ազերիների կողմից գրավված տարածքների մասին խոսք չկա և, ըստ ԶԼՄ-ների, այդ տարածքների վերաբերյալ բանակցությունները Մուրադովի և ազերիների միջև տեղի կունենան երկու օրից...


Սա խայտառակություն է և մեր ազգի ևս մեկ նսեմացուն...
Հետաքրքիր է, ամեն աննշան առիթով ուղիղ եթերներ մտնող և հայտարարություններով հանդես եկող տականք կապիտուլյանտ Նիկոլն ու իր թայֆայի ներկայացուցիչները բան չունե՞ն ասելու...


Թուրքը 250 ասկյարով մտել է մեր տարածք, ռուսը մեր տարածքի պահով բանակցում է թուրք-ազերիների հետ, իսկ ազգադավ Նիկոլն իրեն վարչապետ է զգում՝ նիկոլականների, ժեխի և փթիրի հովանավորությունը վայելելով ոչնչացնում է Հայաստանը...
Նիկոլն ու իր դավաճանախումբը կազմաքանդում և ոչնչացնում են Հայաստանը...»: