Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն անհիմն է համարում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքերով, սահմանին որևէ բախում չի եղել, իրավիճակը կայուն է:

Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթանում է սահմանների հստակեցման գործընթաց:

Նա նշել է, որ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: