Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բոլորը խոսում են Սև Լճի բանակցությունների բարեհաջող ավարտից, բայց չեն խոսում կարևորի մասին.

Ի՞նչ է համաձայնել ԶԻՋԵԼ հայկական կողմը:

Համաձայն Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի՝ Ադրբեջանի Զինված ուժերը Սև լճից դուրս գալու փոխարեն պահանջել են․

1․ Ղարաբաղում տեղակայված բոլոր հայկական զինված ուժերի դուրս բերում,

2․ Կարմիր շուկան-Շուշի ճանապարհը ադրբեջանական բանակի վերահսկողության տակ անցում,

3․ Նախիջևանի Գազախ և Տիգրանաշեն(Քյարքի) գյուղերը հայկական օկուպացիայից ազատագրում,

4․ Սյունիքի (Զանգեզուրի) շրջանից տրանսպորտային միջանցքի բացման թույլատրում:

Համաձայն նույն համալսարանի պնդման՝ Հայաստանը 2 շաբաթվա ընթացքում պետք է կատարի այս պարտավորությունները:

Ճիշտ է, սա Ադրբեջանի ցանկություներն են եղել տխրահռչակ համաձայնագրի ստորագրումից հետո, բայց միանշանակ պնդել, որ սա ճշմարտություն է, դժվար է ասել: Առաջիկայում կանդրադառնամ վերնոշյալ 5 կետերի հակասություններին:

-Համենայնդեպս, սպասենք մոտական 2 շաբաթվա զարգացումներին»։