Ադրբեջանի նախագահը պնդում է, թե հայկական կողմն անհամարժեք է արձագանքում սահմանին ստեղծված իրավիճակին։ Այս մասին Իլհամ Ալիևն ասել է ՀԱՊԿ անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հետ հեռախոսազրույցում։ Ալիևը նշել է, որ այս առնչությամբ «ՀԱՊԿ-ին դիմելու Երևանի որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ խնդիրը միջազգայնացնելու փորձ, ինչը բոլորովին անհիմն է»։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է,որ սահմանին բախումներ չեն եղել, բանակցություննեը շարունակվում են։

|azatutyun.am|