Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 18-ին գումարված նիստում սահմանվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածի վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:

Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, հանձնաժողովը սահմանեց ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրության նախապատրաստման քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը հանրային ռադիոյի համար 1800 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն) իսկ հանրային հեռուստատեսության համար՝ 45 000 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն):


Նշենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին: