ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Գեղարքունիքի մարզի 7 համայնքներում ադրբեջանական կողմը առաջ է եկել:

«Ըստ մեր տեղեկությունների` այդ համայնքների բնակիչները օրերս են նկատել, որ իրենց բնակավայրերի հարակից սարերում մեծ թվով ադրբեջանցիներ են: Մենք տեղեկացանք, որ այդ համայնքներն են`

Կութ,
Նորաբակ,
Վերին Շորժա,
Ներքին Շորժա,
Ակունք,
Այրք` Թարսի բլուր
Ջաղացաձոր:


Նշենք, որ համայնքապետերի հետ դեռևս մեզ չի հաջողվում զրուցել, քանի որ վերջիններս մեր հեռախոսազանգերին չեն արձագանքում: Մենք փորձում ենք պարզել, թե այս պահին ինչ վիճակ է համայնքներում»,-գրում է լրատվամիջոցը: