«Փաստաթղթի մասին տեղյակ չեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթղթին: Հարցին՝ նորմա՞լ է, որ վարչապետը Կառավարության նիստում հայտարարում է, որ այն 100 տոկոսով ՀՀ շահերից է բխում, բայց ԱԺ կարևոր հանձնաժողովի նախագահն ասում է՝ տեղյակ չեմ, Քոչարյանը պատասխանեց. «Այս պահին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ»:

Հիշեցնենք՝ Կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնականում, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին: Այո, եթե Ադրբեջանը էդ պայմանավորվածություններն իրագործի ու էն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ: Ես դա չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ՝ աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում և այլն»: