Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչեւ Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի եւ ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության եւ նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձեւավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ եւ կկայացնեն համապատասխան որոշումներ»: