Հինգ մետր առաջ են գալիս, հետո էլի մի հինգ մետր հետ են գնում, բայց այս պահին ընդհանուր իրավիճակը հանգիստ է, ոչ մի լարվածություն չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի համայնքապետ Վարո Գրիգորյանը:

Մեր զրուցակիցի հավելմամբ գյուղի տղամարդիկ նույնպես կամավորագրվել եւ սպասում են հրամանի:

«Բոլորի տրամադրությունը բարձր է եւ դուխները տեղը»,-մեզ հետ զրույցում եզրափակեց Վարո Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ցի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը:

Նրանք մոտ 1.5 կմ առաջացել են ՀՀ տարածքով, դիրքավորվել և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել, հայտնել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, առաջանալու դեպքում սպառնացել են կրակ արձակել: Դրանից հետո ՀՀ ԶՈւ զինծառայողներին հաջողվել է նրանց հետ ուղարկել ելման դիրքեր: