Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնել է Բաքվում Իրանի դեսպանությունը։
«Ադրբեջանի նախագահն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը, կոմունիկացիոն միջանցքներին վերաբերող հարցերը, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության թեման»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Բացի այդ, քննարկվել են տարածաշրջանում վեցակողմ համագործակցության շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) նախաձեռնությունների իրականացումը և այլ հարցեր: