Ձեր լուրերը ճիշտ են․ այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց <Իմ քայլը> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Ինչ վերաբերում է Արտակ Մանուկյանին ու Նիկոլայ Բաղդասարյանին, Մակունցը վստահեցրեց, որ նրանք նույնպես սեփական որոշմամբ չեն ընդգրկվելու ցուցակում: «Չգիտեմ հետո ինչպես կլինի, բայց իրենք մեր թիմի անդամ են, հարգում եմ իրենց որոշումը»,-ասաց նա՝ հավելելով, որ էլի կլինեն պատգամավորներ, որոնք չեն ընդգրկվի ՔՊ ցուցակում։


Մակունցի խոսքով, ցուցակում չկա նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն ինքը տեղյակ չէ, թե արդյոք դա պայմանավորված է նրա եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ եղած տարաձայնություններով:

Մակունցն Ավինյանի դեսպան նշանակվելու լուրերի մասին որևէ տեղեկություն չունի: