«Քաղաքական բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ որևէ պարագայում Արցախը հանձնած հողատուի հետ չեն գնալու կոալիցիայի, և դա չեն փորձելու արդարացնել տարբեր խուճուճ ձևակերպումներով»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Հարցին, թե այդ վտանգը ԲՀԿ-ի՞ց է տեսնում, Զոհրաբյանն ասաց, որ իր իմանալով ԲՀԿ-ն ասել է, որ կոալիցիա չի կազմի և հրաժարվեց որևէ մեկնաբանություն կատարել ԲՀԿ-ի գործողությունների վերաբերյալ։

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանի սուր քննադատներից է և դուրս է գալիս կուսակցությունից, որովհետև ԲՀԿ-ն մտադիր է ընտրություններից հետո կոալիցիա կազմել ներկա իշխանության հետ, պատգամավորը պատասխանեց․ «Եթե որևէ քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի հետ նախընտրական կամ հետընտրական համագործակցության գնա՝ կլինի դա կոալիցիա, կլինի Վարդուշ կամ Հայկուշ, նշանակում է նա դառնալու է դավաճանության, հինգ հազար զոհերի Արցախի հանձնման համասեփականատերը»։