«Ես առավոտյան եմ եկել Մոսկվայից․ մասնակցում էի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական հանձնաժողովների պաշտպանության և անվտանգության խորհրդաժողովին»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության ևանվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Զեկույցով հանդես եմ եկել Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Մեր գնահատականները բավականին խիստ են եղել նաև ՀԱՊԿ-ի դանդաղկոտության հետ կապված»,- նշեց նա։

«Վաղարշակ Հարությունյանը նույնպես գտնվում էր շատ կարևոր գործուղման մեջ Մոսկվայում՝ ռազաքաղաքական համագործակցության շրջանակում»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ եթե նախարարի պաշտոնակատարը նպատակահարմար գտնի, որոշ փակագծեր կբացի։