«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Շենգավիթի գրասենյակում համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Անկախությունից ի վեր ՀՀ-ում ոչ մի օր խաղաղ չի եղել. «Խաղաղությունն էն ա, երբ հակամարտությունը լուծված ա, բոլորը համաձայն են, միջազգային իրավունքով ֆիքսվել ա: Զինադադարից հետո մենք անընդհատ զոհեր ենք ունեցել, լարված վիճակներ... Իսկ հիմա հարց՝ ինչո՞ւ Ադրբեջանը պատերազմը սկսեց 2020-ին. իրենք տեսան, որ 2018-ից հետո ՀՀ-ում սկսել են խորքային և բովանդակային փոփոխություններ ու էդ դինամիկան շարունակվելու դեպքում, հինգ տարի հետո ՀՀ-ն ավելի ուժեղ ա լինելու»: