Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստում առաջարկ արեց սահմանային լարվածությունը վերացնելու համար: Նա մասնավորապես առաջարկում է երկու կողմից հայելային կերպով զորքերը հետ քաշել, այդ հատվածում դիտորդներ տեղակայել մինչև սահմանը որոշելը:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներն իմքայլական պատգամավորներից հետաքրքրվեցին, թե ինչպես է ծնվել այդ առաջարկը, ում հետ խորհրդակցության արդյունքում, թե դա միանձնյա որոշում է:

Լիլիթ Մակունցն ասաց, որ գաղափարը հնչեցնելուց առաջ դրա մասին տեղեկացրել է համապատասխան կառույցների ղեկավարներին, որոնց կողմից առաջարկություն չի եղել:

Ավել տեղեկատվություն Մակունցը չունի: