Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին հարց տրվեց՝ արդյոք ԱԺ նիստի ժամանակ եղել է որևէ տարաձայնություն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պատոնակատար Արա Այվազյանի միջև, որին հաջորդել է վերջինի հրաժարականը։

«Ընդհանրապես խոսակցություն չի եղել իր հետ կապված։ Ես զարմացած էի, երբ հետո իմացա, որ հրաժարական է տվել։ Պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում, ժամանակավոր պաշտոնակատարների կառավարություն է, և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս հրաժարական տված որևէ նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար»,- պատասխանեց Մարուքյանը։