Վենդետան բացառված է, РБК-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Կարծում եմ, որ հաշվեհարդարներ, վենդետաներ չպետք է լինեն։ Պետք է արդարադատություն լինի։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Այն, ինչ եղավ ինձ հետ, դա իրական վենդետա էր, իմ մեջ վտանգ տեսան և բոլոր հասանելի և ոչ հասանելի միջոցներով փորձեցին այդ վտանգը չեզոքացնել։ Ես այն ժամանակ ասացի՝ կզղջաք։ Կարծում եմ՝ այժմ նրանք արդեն զղջում են։ Վենդետա չի լինի այն իմաստով, ինչ դուք ինձ հարց տվեցիք։ Դա պարզապես բացառվում է»,- Քոչարյանը պատասխանել է РБК-ի լրագրողի այն հարցին, թե ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ է արդյոք հաշվեհարդար տեսնել Փաշինյանի և նրա կողմնակիցների հետ: