Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դե ինչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով վերջերս պարգևատրված առողջապահության նախարարի հիմնարկը հաստատեց, որ պատերազմից 8 ամիս անց անթաղ զինվորների մասունքներ են պահվում ինչ-որ հաստատության նկուղում: Հիմա հասկացա՞ք՝ մեդալն ինչի համար էր այդ տիկինը ստացել:

Ու մակունցներն ու մյուս ստահակները ասում են ինքնավստահ չեն, դրա համար չեն բանավիճում: Ինչի՞ մասին բանավիճեն , մեր զինվորներին սպանելու մանրամասների թե՞ տղաների մասունքները տոպրակներում անխնա թողնելու ու ծնողներին չհանձնելու»: