Ռուսաստանն ու Ադրբեջանը խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի տարածքով երկաթուղու 43 կիլոմետրանոց հատվածի կառուցման վերաբերյալ: Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը։


Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանում երկաթուղու վերաբերյալ ինքը մտադիր է խոսել Ռուսաստանի հետ, «ում պատկանում են Հայկական երկաթուղիները»։ Փոխվ արչապետ Մհեր Գրիգորյանն առարկել է, որ հայկական ճանապարհները պատկանում են Հայաստանին, չնայած դրանք կոնցեսիոն պայմանագրով փոխանցվել են Ռուսաստանի կառավարմանը:

Բաքուն և Անկարան վստահորեն խոսում են «միջանցքի» մասին, որը Հայաստանը կկտրի Իրանից: Եվ չնայած թուրքական կողմի գործողություններում ակնհայտորեն թրոլինգի տարրեր կան, սակայն գործընթացը ծավալվում է։

Կա արդյոք պայմանավորվածություն Հայաստանի և Ռուսաստանի միջև հայ-իրանական սահմանի երկայնքով երկաթուղու կառուցման վերաբերյալ: Փորձագետները նշում են, որ Սյունիքի մարզում 3 հողամասերի, այդ թվում Մեղրիում, հատկացումը Ռուսաստանի ԱԴԾ-ին իրականացվել է «միջանցքը» Ռուսաստանի վերահսկողությանը փոխանցելու շրջանակներում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ հաղորդակցությունների հարցով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը կասեցված է: «Այս իրավիճակում ես չեմ կարծում, որ հնարավոր է կառուցողական աշխատանք այս հարթակի վրա», – ասել է Գրիգորյանը: Նա ասել է, որ վերջին դեպքից հետո (6 հայ զինծառայողների գերեվարումը) ադրբեջանական կողմի հետ կապը խզվել է:

Միևնույն ժամանակ, Գրիգորյանը հերքում է «գաղտնի» փաստաթղթերի առկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, չնայած ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց, որ փաստաթուղթ կա, և ինքը պատրաստ է այն ստորագրել: Փաստաթղթի հանրայնացումից հետո Ալիևը հայտարարեց, որ այն կստորագրվի հունիսի 30-ին, Հայաստանում ընտրություններից հետո:

Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընտրություններից հետո Փաշինյանի կողմից փաստաթուղթը ստորագրելու շուրջ։ Թե՞ նախագիծը բախվել է այլ խոչընդոտների, մանավանդ Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային շրջագայությունից հետո։Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «առաջին փուլում մենք կարևոր ենք համարում երկաթուղիների հետ կապված հարցը: Մենք խոսում ենք այն երկաթուղիների բացման մասին, որոնք գործում էին Խորհրդային Միության տարիներին»: Հայաստանը դեմ չէ Իջևանով, Երասխով և Գյումրիով երկաթուղիների բացմանը: Իրանը նույնպես խոսում Նախիջևանով երկաթուղու գործարկման շահագրգռվածության մասին։ Բայց Բաքուն և Մոսկվան պնդում են «միջանցքը»Մեղրիով:

Թուրքիայի տրանսպորտի նախարարը Բաքվում քննարկել է միջանցքի բացումը և տեղեկացրել, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև երկաթուղու կառուցման նախագծերը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/01/645862/