Մոսկվայից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վաղը Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, որտեղ կանդրադառնան Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցին:

Հայկական կողմից բանակցություններին կմասնակցեն Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը: Ադրբեջանական կողմը կներկայացնի արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը: