Ֆեյսբուքյան օգտատեր Գարիկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ որդին էլ մի ժամանակ շատ պայծառ ու ժիր մանուկ էր, տիկին աննա, բայց մեծացավ ու գնաց բանակ ու ցավոք զոհվեց, իսկ քո ամուսինը պատերազմից հետո չգիտեմ որ նկուղներում ու դիահերձարաններում է պահում, որ չեմ կարող գտնել, դուք ինձ զրկել եք խնկարկելու վայր ունենալուց, իսկ Աստված ձեռքը ճակատին վերևից նայում է, ու տեսնում ամեն ինչ»։