Աբովյան փողոցի վրա այսօր 10։30 սպանություն էր կատարվել։ Ոստիկանությունը սպանության մասին ահազանգը ստացել էր 10։58-ին։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում առավոտյան տեղեկացրել էին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավելի ուշ, մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ սպանվածի ձեռքում ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենայի բանալիներ են հայտնաբերվել, իսկ իրական թիրախը եղել է քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ռաֆոն՝ Ռաֆայել Մարդոյանը։

Ընդ որում, սա Մարդոյանի դեմ արդեն 5-րդ մահափորձն էր։

Մեզ հայտնի դարձավ նաև, որ սպանությունից անմիջապես հետո շրջակայքում աշխատող բոլոր սրճարանների, խանութների, կազմակերպությունների, հյուրանոցների աշխատողները ոստիկանական բաժանմունքներ էին տարվել՝ ցուցմունքներ տալու։

Քիչ առաջ Քննչական կոմտինե հաղորդագրություն տարածեց սպանվածի ինքությունը պարզելու, սպանության որոշ մանրամասների մասին։

ArmDaily.am-ի տեղեկություններով սպանվածը 1971 թվականին ծնված Հովհաննես Վարդանյանն է Գավառից։ Նա եղել է Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը։

Ի դեպ՝ Ռաֆայել Մարդոյանը համարվում է հասարակության լայն շերտերին հայտնի՝ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի մտերիմ ընկերը։ Քրեական աշխարհում արդեն այս սպանությունը կապում են երկու օր առաջ՝ Ասատրյանի եղբոր սպանության հետ, համարում են առաջին սպանության շարունակությունը։