Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Զարմանում եմ մեր ժողովրդի միամտության վրա։ Հաշվում են՝ մնաց 21, 20, 19, հիմա էլ 18 օր։


Բա լավ որևէ մեկը չի զղջում, որ կորցրեցինք 21, 20, 19, ապա՝ 18 օր։Իսկապե՞ս Հայաստանում կարծում են, որ նրանք իրենց կամոք հեռանալու են։ Պատրաստվեք պատերազմի՝ ներքին և արտաքին։

Բավական է զբաղվեք երազահանությամբ ու բախտագրերի վերլուծությամբ։

Պետք է խրամատներ փորել կառավարության շենքի մատույցներում և Հայաստանի ողջ սահմանի երկայնքով։ Երկրում հունիսի 20-ից հետո, կասկած ունեմ, որ բազմաթիվ ճակատներով պետք է պատերազմ մղվի»։