ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ արտահերթ ելույթով. «Ընդդիմադիր թեկնածուներից մեկն ասոցացվում ա մահվան հետ. Հոկտեմբերի 27 ա տեղի ունեցել, երբ ինքը եղել ա երկրի անվտանգության երաշխիքը: Այդ մարդու իշխանավարման տարիներին տեղի ա ունեցել Մարտի 1: Զուգարանում մարդու գլուխը էնքան են հարվածել լվացարանին, որ մահացել ա: Դրա համար ա ասոցացվում»,- ասաց Սիմոնյանը:

Խոսելով նախկին իմքայլական Աննա Գրիգորյանի մասին, ով այսօր «Հայաստան» դաշինքում է, ասաց. «Աննա Գրիգորյանին խի՞ ա վերցրել իրա ցուցակ, եթե ասում ա՝ մենք կադր չունենք: Ճիշտ ա՝ անհաջող կադր ա, երևի դրա համար»: