Գործող իշխանությանը ձայն տալը նույնն է, որ քվեարկես Ալիևի օգտին, այս մասին հարցազրույցներից մեկում ասել էր Լևոն Քոչարյանը: Աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ. արձագանքելով երկրորդ նախագահի որդու հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հարց եմ տալիս, Քոչարյանը թող ասի՝ իրա տղեն որտե՞ղ ա եղել պատերազմի ընթացքում: Թող հետաքննություն սկսվի, թե ի՛մ տղեն որտեղ ա եղել... Ոհմակի նման, ամենաքստմնելի ձևով ինչ ասես՝ ասում են իմ ընտանիքի անդամների մասին, որովհետև իրենք էդպիսին են: Ի՞նչ, ուզում են մեզ կաշկանդեն ու վախեցնե՞ն»: