«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մեկնարկում է քարոզարշավը:

«Մենք ուզում ենք, որ երկրում վերականգնվի համերաշխությունը: Այսօր «Լուսավոր Հայաստան»-ն այդ ուժն է և չունի ատելություն որևէ մեկի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան»-ն իր քարոզարշավն սկսել է Երիտասարդական մետրոյի կայարանի մոտից: