Սիսիանում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է անընդհատ հիշատակվում Մեղրին հանձնելու մասին, ասաց․ «Դուք ընդհանրապես էթիկայի մասին լսած կա՞ք, թե՞ չէ»։

Քոչարյանի հարցին ի պատասխան՝ հնչեց․ «Լսել եմ, լրագրող եմ, ձեզ հարց եմ ուղղում, խնդրում եմ պատասխանեք»։