Պատերազմի ժամանակ ես եղել եմ Արցախում՝ես մասնակցել եմ մարտական գործողություններին: Ես Շուշիի մոտակայքում գտնվող Շոշ գյուղում էի և այնտեղ եմ իմացել պատերազմի ավարտի մասին: Այդ մասին Соловьев Live հաղորդման եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը նշել է, որ «արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում մենք ունենք շատ փախստականներ, զոհեր, Արցախի 75 տոկոսը հանձնված է: Իսկ այս կապիտուլյանտ իշխանությունները ցանկանում են փակել արցախյան հարցի էջը»:

Ըստ նրա, ՀՀ նախկին իշխանությունները չէին ճանաչում Արցախը, որպեսզի դուրս չգան բանակցություններից, հարցը կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն կար այսպիսի որոշում՝պատերազմի վերսկսման դեպքում պետք է ճանաչել Արցախի անկախությունը: Սակայն կապիտուլյանտ Փաշինյանը չի ճանաչել Արցախի անկախությունը: