Հարց ա առաջացնում․ էդ երե՞կ հանկարծ մտածեց, որ կարելի ա էդպես անել։ Աշոտիկի տեղը չգիտեր, թե՞ գերիների տեղը չգիտեր։ Բա էն ժամանակ առաջարկեր, բա ինքն Ալիևի հետ ուղիղ կապի մեջ ա։ Ի՞նչ ա նշանակում՝ համապատասխան մարմիններին հանձնարարել եմ ․․․ Էդ որո՞նք են էդ համապատասխան մարմինները․ էդ ո՞ր համապատասխան մարմնին ա հանձնարարել Աշոտիկի փոխանակումը, մենք Արտգործնախարարություն ունե՞նք, ո՞վ ա նախարարի պաշտոնակատարը, փոխնախարար էլ չկա։ Այս մասին այսօր նախընտրական հանդիպման շրջանականերում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Բա եթե ինքը պատրաստ ա, իր որդին պատրաստ ա՝ ինչի՞ էր երկու օր առաջ ասում՝ թող գերիները երկու ամիս էլ համբերեն։ Բա տանեիր քո տղային սահման, որպեսզի հասկանայիր դա ինչ ա։ Իմ ասածը հետևյալն է․ այս մարդկանց ցավը հասկացի, եթե քեզ հռչակել ես երկրի ղեկավար, ապա այս մարդկանց հոգսը քո վրա վերցրու», - ասաց նախագահ Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։