«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրերից։ Բանն այն է, որ տարբեր մարզերից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները հետաքրքիր քարոզարշավ են անում եւ կոչ են անում իրենց ձայն չտալու դեպքում այն տալ «Հանրապետություն» կուսակցությանը՝ Արամ Սարգսյանին։