Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, մերժեց Վահագն Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:

Քարոզարշավը շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է կուսակցության ցուցակը գլխավորող Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: