Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երթ է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Երթի ընթացքում, սակայն, ծեծկռտուք է տեղի ունեցել Փաշինյանի աջակիցների ու ԲՀԿ շտաբում գտնվողների միջև, որը զուգորդվել է հայհոյանքներով: Ոստիկանների միջամտությունից հետո միայն իրավիճակը հարթվել է: