«Հունիսի 20-ին հայ ժողովուրդը և ՀՀ բոլոր ազնիվ դաշնակցականները պետք է տան դաշնակցական Պողոս Պողոսյանին «Պոպլավոկ»-ի զուգարանում ծեծելով սպանած ստահակի պատասխանը: Էն դաշնակցականները, որ կքվեարկեն Պողոս Պողոսյանին սպանած ստահակների օգտին՝ իրավունք չունեն կրելու իրենց հերոսական նախնի քաղաքական ուժի անունն ու դրոշը: Նրանք, որ սովոր են Թուրքիայի դրոշները վառել Ազատության հրապարակում, էս ընտրություններին Պողոսյանին ծեծելով սպանողին ձայն տալով՝ համայն հայության առաջ այրելու են ՀՅԴ դրոշը»,- Սիսիանում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: