«Եթե մենք ականապատ տարածքների բոլոր քարտեզները ստանանք, դա մեզ մեծ առավելություն կտա, քանի որ առանց դրա հնարավոր է՝ աշխատանքը 10 տարի տևի»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և առաջին տիկին Էմինե Էրդողանի հետ Շուշի ուղևորվելու ժամանակ.
«Կա՞ն այլ գերիներ»,- հարցրել է Էմինե Էրդողանը։
«Այո-այո, նրանք շատ են, այդ գործընթացը շարունակվում է»,-պատասխանել է Ալիևը։
Էրդողանի կինն առաջարկել է մաս առ մաս նրանց փոխանակել ականապատ տարածքների քարտեզների հետ։