«Մի իշխանություն է ձգտում վերընտրվելու, որն իր խոստումներից ոչ մեկը չի արել, որն իր մարդկային ռեսուրսով գրեթե զրոյական կետի վրա է գտնվում, կադրային ռեսուրսը նկատի ունեմ: Մենք, ցավոք, 2018 թվականին իշխանության ենք բերել մի թիմ, եթե կարելի է թիմ անվանել մարդկանց, որոնք արժեզրկեցին իշխանություն հասկացողությունը: Այսպիսի իրավիճակ Հայաստանում երբեք չի եղել»,- Արթիկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ պաշտոնի էին նշանակում մարդկանց՝ առանց գիտելիքի, առանց փորձի՝ արժեզրկելով ամբողջ պետական համակարգը:

«Կարելի է իշխանությանը վստահել կամ չվստահել, բաց որ սկսում ես չհարգել, դա կատաստրոֆիկ վիճակ է երկրի համար»,- ասաց Քոչարյանը: