Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։30-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 58 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։


«Կամազը» եղել է կցորդիչով, որի մեջ եղել է մոտ 25 տոննա ցորեն և այն թափվել և մոտ 200 մետր լցվել է ճանապարհով մեկ։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։