Այս պահին Ժնևում ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը։

Հիշեցնենք, որ սա Բայդենի առաջին անձնական հանդիպումն է՝ որպես ԱՄՆ ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր, իսկ Ռուսաստանի նախագահի համար սա վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին արտասահմանյան ուղևորությունն է: