Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ անվտանգ հայրենիք ունենալու համար պետք է նոր փաստաթուղթ ստորագրել ՌԴ-ի հետ. «Երեկ Էրդողանն ու Ալիևը Շուշիում հանդիպեցին, նոր թուղթ ստորագրեցին: Մենք պետք է անմիջապես Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր փաստաթուղթ ստորագրենք, որ անվտանգ լինենք, սահմանները պահվեն, հետո նոր մտածենք պետության հզորացման մասին»,- ասել է նա: