Այսօր Հայաստանի 36 քննական կենտրոններում (13-ը` Երևանում, 23-ը՝ մարզերում) «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն է հանձնում 4979 դիմորդ, տեղեկացնում է Գնահատման ու թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։ Դիմորդների թիվը մարզերում 3206 է, մայրաքաղաքում՝ 1773: