Հունիսի 17-ին, ժամը 22:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալիխանյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 23։06-ին, մարել՝ 23։08-ին։

Ալիխանյան փողոցի սկզբնամասում այրվել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1986 թ․) բեռնախցիկն ու սրահը՝ մասամբ։

Վարորդը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել։