ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետությունում կրիմինալ վիճակը մտահոգիչ է, բազմաթիվ «տասովշիկներ» անցնում են քրեական օրենսգրքով արգելված սահմանները:
«Անկախ դիտորդը» երեկվանից առ այս պահը ընտրակաշառքի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել ու շարունակում է ստանալ:
Բոլոր դեպքերով հանցագործության մասին հաղորդումներ ենք ուղարկում իրավապահներին: Մեր իրավաբաններն արդեն չեն հասցնում:
Խիստ մտահոգիչ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն 30 ժամից ավել չի քննարկում դատախազի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը:
Հիշեցնեմ՝ ասուլիսս ժամը 12:00-ին Պուշկինի 49 հասցեում»: