ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էսօր դուք բոլորդ ստացաք ձեր պատասխանները! Երևանցին, Լոռեցին, Սյունեցին, Շուռնուխցին, Հայ ժողովուրդը պատասխանեց ձեզ! Ասեց, թե ով է դավաճանը և ով հողատուն! Ձեր ստերը, ձեր ատելությունը վերադարձրեց ձեզ: Բոլոր հայհոյանքներն ու սպառնալիքները վերադարձրեց ձեզ: Բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք Հայ ժողովրդին, ինչպես մենք ենք ծառայում: Ուղղակի ձեր համար դա պատիժ է, մեր համար հպարտություն է՝ միշտ:
Կեցցե մեծ, իմաստուն, ուժեղ, ուժեղ, ուժեղ Հայ ժողովուրդս»: