Տրամաբանակա՞ն եք գտնում, որ հոսանքազրկումը պատահական էր կամ տեխնիկական. լրագրողի այս հարցին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Գիտեք, նման դատողություն անելու համար պիտի ունենալ լուրջ հիմքեր, հետևաբար, եթե մենք նման հիմքեր չունենք և առկա է մեծ հաշվով հոսանք տեղամասում, թե ոչ և եթե այն չի անջատվել տեղամասում ինչ-որ մեկի կողմից, այլ եղել է ընդհանուր հոսանքազրկման հետևանք, ապա տվյալ պարագայում մենք հարցի հասցեատեր, ուղղակիորեն, չենք կարող լինել»,- ասաց Մուկուչյանը: