«Եթե «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը որոշեն հրաժարվել մանդատներից, ի՞նչ է սպասվում»,- դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հարցրին լրագրողները: «Մանդատներից հրաժարման ինստիտուտը, ըստ էության, ավելի քաղաքական բնույթ կրող է, ու ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, դրանց հիմքով իրականացնելու է մանդատների բաշխում: Այսինքն, այն կուսակցությունները, որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, նրանք են միայն ստանում իրենց մանդատներն ու խորհրդարանում հանդես գալիս որպես պատգամավոր»,- ասաց Մուկուչյանը: