Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին ու ցանկանում է, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ զարգացման ուղի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ Կրեմլը տեսնում է ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ: