Գրող, հրապարակախոս Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կդիմի Սահմանադրական դատարան՝ զուգահեռ մտածելով, թե զենքն ով տանի Ազգային ժողով ու ոնց տանի, որ ոչ տանելիս բռնվի, ոչ էլ գտնեն մինչև կրակելը:
Առհասարակ կապ չգտնեն զենքի ու իր միջև, կապը թող ենթադրվի վրիժառուների, հայրենասերների, արդարության համար մարտնչողների, եթե կուզեք՝ մի նոր խումբ «ռոմանտիկների» հետ...
Երբեք չբացառես այս տարբերակը:
Նրա նախընտրած ժանրը կրակելն է:
Դա նրա սևեռուն գաղափարն է:
Եթե դու մերժել ես զենքով դուելի հրավերը և առաջարկել ես դուել՝ խոսքով, դա չի նշանակում, թե նա հրաժարվել է կրակելուց:
Հիշի՛ր սա և ոչ մի վայրկյան զգոնությունդ մի՛ թուլացրու»: