«Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի պահպանել ոչ միայն իր ուժն, այլև իր գոյությունը։ Թուրքիան ամբողջությամբ կատարում է դաշինքի առջև ստանձնած պարտավորությունները։ Նա ընդունում է ՆԱՏՕ-ի պահպանման կարևորությունը, չնայած նրան, որ մենակ էր մնացել այն ժամանակ, երբ իրեն ամենից շատ աջակցություն էր հարկավոր»,- հայտարարել է Էրդողանը՝ մեկնաբանելով հունիսի 14-ին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները:
Նրա խոսքով՝ տարածաշրջանային ճգնաժամերում՝ «Իրաքից մինչև Սիրիա, Պաղեստինից մինչև Լիբիա, ՆԱՏՕ-ն չի կարողացել ուժեղ կամք դրսևորել, որն ակնկալվում է նրանից»:
«Գագաթնաժողովի ընթացքում՝ բանակցությունների ժամանակ մենք ևս մեկ անգամ նշել ենք, որ «վատ ահաբեկիչներ-լավ ահաբեկիչներ» հասկացողությունը սխալ է»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ ակնկալում է ՆԱՏՕ-ի «ավելի անկեղծ և ուժեղ ներդրումը» Թուրքիայում արգելված «Քրդստանի բանվորական կուսակցության» դեմ պայքարում: